Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ցեմենտի և կլինկերի ներմուծումը լիցենզավորված գործունեություն դարձնելու մասին նախագծին

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ցեմենտի և կլինկերի ներմուծումը լիցենզավորված գործունեություն դարձնելու մասին նախագծին
Տնտեսություն
13:07, 21 май 2021
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց  չափումների միասականության ապահովման մասին օրենքում լրացումներ և փոփոխություներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը։ Ըստ փոփոխությունների կարգադրի կարգադրական պահանջները սահմանված ժամկետում չպահպանելը և/կամ առանց տեսչական մարմնի գրավոր համաձայնեցման չափագիտական վերահսկողություն իրականացնող ծառայողի կողմից դրված կապարակնիքը վնասելը կամ հանելը առաջացնում է պատասխանատվություն սահմանված կարգով։ Նախագծով առաջարկվում է նաև, որ չափագիտական վերահսկողություն իրականացվի առանց ստուգման հրամանի նախապես ծանուցման։ Նախագծերը ստացան հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաև ցեմենտի և կլինկերի ներմուծումը լիցենցավորված գործունեություն դարձնելու հարցը։ Ցեմենտի համար, համաձայն նախագծի, կսահմանվի 14 հազար դրամ պետական տուրք մեկ տոննայի համար, իսկ կլինկերի համար՝ 2 հազար դրամ։ Սա արվում է ներքին արտադրողին պաշտպանելու նպատակով, որպեսզի ներմուծվող ցեմենտի և տեղում արտադրվող ցեմենտի գները դառնան համադրելի և ներսում արտադրվող ցեմենտը կարողանա մրցակցել ներմուծվողի հետ։ Օրենքի ընդունման դեպքում առաջարվեց, որ այն ուժի մեջ մտնի հուլիսի 8-ից։ Նախագիծը արժանացավ հանձնաժողովի դրական եզրակացությանը։