Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Խաչատրյանը և Siemens-ի տարածաշրջանային փոխնախագահը քննարկել են ընկերության մասնակցությունը Հայաստանի էներգետիկ համակարգի արդիականացման ծրագրերում

Ռոբերտ Խաչատրյանը և Siemens-ի տարածաշրջանային փոխնախագահը քննարկել են ընկերության մասնակցությունը Հայաստանի էներգետիկ համակարգի արդիականացման ծրագրերում
Տնտեսություն
21:08, 14 июнь 2023
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 14-ին ընդունել է Siemens ընկերության Կենտրոնական Ասիայի և Թուրքիայի տարածաշրջանային փոխնախագահ Մաքսիմ Զուբովին։
 
 
Ինչպես հայտնում են ՀՀ ԲՏԱՆ-ից, հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև՝ ընկերության մասնակցությունը Հայաստանի էներգետիկ համակարգի արդիականացման ծրագրերում, անդրադարձ է եղել մեր երկրում կանաչ վառելիքի արտադրության հեռանկարներին։