Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խարդախություն՝ list.am-ի միջոցով․ զգուշացեք քարտի տվյալներ տալուց

Խարդախություն՝ list.am-ի միջոցով․ զգուշացեք քարտի տվյալներ տալուց
Իրավունք
22:34, 07 ноябрь 2023
Ֆինանսական խարդախության նոր, «կատարելագործված» տարբերակ․ դրանք օր օրի շատանում են ու ավելի շատ մարդկանց գցում ծուղակը։

1. ՈՒՄ ՀԱՄԱՐ Է

Եթե դու list.am-ում վաճառող ես, ապա շատ հավանական է, որ այս խարդախության սխեմայի զոհը կարող ես դառնալ:

2. ՈՆՑ Է ԴԱ ՏԵՂԻ ՈՒՆԵՆՈՒՄ

Խարդախը տեսնում է list.am-ով վաճառվող ապրանք, կապվում վաճառողի հետ, ասում, որ ուզում է գնել, բայց այդ քաղաքում չի։ Օրինակ՝ 
- Ներեցեք, ցանկանում եմ գնել այդ սարքը, բայց Գյումրիում եմ։ Խնդրում եմ Դուք փոստով ապրանքը ուղարկեք, ես էլ դրա գումարը կփոխանցեմ Ձեր քարտի վրա:
- Իհարկե, ոչ մի խնդիր։
- Այդ դեպքում լինք ուղարկեմ, լրացրեք Ձեր քարտի տվյալները, որ գումարը փոխանցեմ։
- Սիրով։
Ապրանքը վաճառողը սեղմում է լինքի վրա և մտնում կայքը, որը պահանջում է քարտի տվյալներ։ Վաճառողը, չմտածելով խարդախության մասին, մուտքագրում է քարտի տվյալները, այդ թվում նշում է, որքան գումար կա քարտի վրա, քարտի վրայի թվերը, CVV կոդը: Սեղմելով «Հաստատել»՝ կորցնում ամբողջ գումարը, իսկ կայքը վայրկյաններ անց չկա, խարդախն էլ հետը։

3. ԻՆՉ ԱՆԵԼ ԵԹԵ ԱՐԴԵՆ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԵՍ ԴԱՐՁԵԼ

Դիմիր ոստիկանություն,
Դիմիր բանկ և բլոկավորիր քարտը:

abcfinance.am