Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կեղծ դրամի իրացման փորձ Արտաշատում

Կեղծ դրամի իրացման փորձ Արտաշատում
Իրավունք
14:49, 11 ноябрь 2023
Նոյեմբերի 10-ին, գիշերվա ժամը 1-ին, Արտաշատի Օգոստոսի 23-ի փողոցում, մի խանութի դիմաց Արարատի մարզի պարեկին մոտեցած քաղաքացին հայտնել է, որ իր խանութից 50 հազարանոց կեղծ թղթադրամով փորձել են գնումներ կատարել։ Պարզվել է, որ կեղծ թղթադրամ իրացնելու փորձ կատարած երիտասարդները եղել են «Ռենո» մակնիշի մեքենայով․ տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Քիչ անց նույն փողոցում մեքենան կանգնեցվել է։ Դալար գյուղի բնակիչ վարորդն ու երևանցի ուղևորը ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժին։ 32-ամյա դալարցու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 50 հազարանոց կեղծ թղթադրամ։ Նա հայտնել է, թե թղթադրամն իրեն են տվել օտարերկրացիներ՝ տաքսի ծառայություն մատուցելիս։

Երկուսն էլ ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն, իսկ մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Հանգամանքները պարզվում են։