Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄՊՀ-ն «Սիթի բայք»-ի առնչությամբ երկու տնտեսավարողների նկատմամբ հարուցել է վարույթ

ՄՊՀ-ն «Սիթի բայք»-ի առնչությամբ երկու տնտեսավարողների նկատմամբ հարուցել է վարույթ
Իրավունք
10:35, 23 декабрь 2023
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անհատ ձեռնարկատեր Ալիսա Հովակիմյանի և «Քաղաքային Հեծանիվներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով. տեղեկացնում են ՄՊՀ-ից։

Մասնավորապես «citibike»-ի գործունեության վերաբերյալ տարբեր անվանումները կրող ֆեյսբուքյան, տելեգրամյան, յութուբյան, ինստագրամյան, տիկտոկյան էջերում տարածվել են հետևյալ հրապարակումները․

🔹️ կատարել ներդրումներ՝ գնելով VIP սարքավորումներ, իսկ ներդրված գումարների դիմաց առաջարկվում են առերևույթ անիրատեսական բարձր տոկոսներ.
🔹️ «Մեր Citi Bike-ը հովանավորվում է աշխարհի ամենամեծ Citibank-ի կողմից», այնինչ դա առերևույթ չի համապատասխանում իրականությանը,
🔹️«Մենք ներկայացնում ենք ամերիկյան CitiBike ընկերությունը», այնինչ դա առերևույթ չի համապատասխանում իրականությանը։