Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վարչապետի՝ Սյունիք այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության դեպքով 21 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Վարչապետի՝ Սյունիք այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության դեպքով 21 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
Իրավունք
16:26, 13 ноябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ այցի ժամանակ տեղի ունեցած խուլիգանության գործով 21 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան։ Այն կքննի դատավոր Բորիս Բախշիյանը:

Այս գործով մեղադրվում են նաև Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը և օրեր առաջ կալանավորված Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:

Ըստ մեղադրանքի՝ նրանք ապրիլի 21-ին Սյունիքի մարզ վարչապետի այցի ընթացքում կազմակերպել և ղեկավարել են մի խումբ անձանց կողմից խուլիգանություն, որը զուգորդվել է խոշոր չափի ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելով:

Նշենք, որ ՀՀ վարչապետի՝ Սյունիք այցի ընթացքում տեղի ունեցած խուլիգանության մեկ այլ դրվագով էլ 26 անձ է մեղադրվում, որի վերաբերյալ գործը ևս դատարանում է: