Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նորից եմ ասում՝ Արային միայն ես եմ հարվածել»․ Վայոց ձորի նախկին մարզպետի օգնականը դատարանում հանդես եկավ վերջին խոսքով․ տեսանյութ

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Արտաշատի նստավայրում այսօր կայացավ ՊՆ սպա Արա Մխիթարյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Հարություն Գրիգորյանի գործով դատական նիստը։  

Այսօրվա նիստում Հարություն Գրիգորյանը հանդես եկավ վերջին խոսքով. «Ինչպես անցյալ անգամ ասացի, նորից եմ ասում՝ ես չէի ուզի, որ էս ամեն ինչը սենց լիներ։ Չգիտեմ՝ տարածքում ով է եղել, ովքեր են եղել, նորից եմ ասում՝ Արային միայն ես եմ հարվածել։ Ու մտածում եմ, որ իմ անազատության մեջ մնալը ոչ ինձ, ոչ իմ ընտանիքին, ոչ էլ Արայի ընտանիքին ոչ մի բանով չի օգնի, դեռ հակառակը՝ խոստանում եմ, որ ազատության մեջ մնալով՝ հնարավորինս կփորձեմ օգնել Արային»,- ասաց Հարություն Գրիգորյանը։ 

Նրա վերջին խոսքից հետո դատավորը հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի հունվարի 10-ին, ժամը 12.30-ին։ 

Նշենք, որ Հարություն Գրիգորյանը ներկայիս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի օգնականն էր։