Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տրդատ Սարգսյանի նախկին օգնականը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը

Տրդատ Սարգսյանի նախկին օգնականը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը
Իրավունք
19:31, 09 сентябрь 2021
Այսօր Արտաշատի առաջին ատյանի դատարանում ընթացավ ՊՆ սպային ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեջ մեղադրվող Հարություն Գրիգորյանի գործով դատական նիստը։

Նշենք, որ Հարություն Գրիգորյանը Վայոց ձորի նախկին մարզպետ, ներկայումս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնականն էր։ Շուրջ երկու տարի առաջ Եղեգնաձորում կատարված դեպքից մինչ օրս փոխգնդապետ Արա Մխիթարյանը գիտակցության չի եկել։

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ Հարություն Գրիգորյանը հարվածել է սպային, որից էլ նա մարմնական վնասվածք է ստացել և ընկել կոմայի մեջ։

Ամբաստանյալի պաշտպան Լևոն Սարգսյանը միջնորդել էր 5000 դոլար գրավի դիմաց ազատել 2 տարի շարունակ կալանքի տակ գտնվող իր պաշտպանյալին, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը։

Civic.am-ի հետ զրույցում Լևոն Սահակյանը նշեց, որ դատարանի որոշումն ստանալուն պես այն կբողոքարկեն Վերաքննիչ քրեական դատարանում։