Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուժեղացված ծառայության ժամանակ ոստիկանները որսագողության դեպքեր են բացահայտել

Ուժեղացված ծառայության ժամանակ ոստիկանները որսագողության դեպքեր են բացահայտել
Իրավունք
15:08, 05 март 2022
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի, Բաղրամյանի բաժինների, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի և ՊՊԳՎ Վաղարշապատի բաժնի ծառայողները մարտի 4-ին, ուժեղացված ծառայության շրջանակներում համատեղ իրականացրած միջոցառման ժամանակ, Արմավիր-Հացիկ ճանապարհին զննության են ենթարկել «Օպել» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել են 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան և տափաստանային 5 արտույտ:

Ուժեղացված ծառայության շրջանակներում Արմավիր-Հացիկ ճանապարհին, զենք-զինամթերք պահելու կասկածանքով, զննության է ենթարկվել նաև «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա, որի սրահում հայտնաբերվել է 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող երկու հրացան, իսկ բեռնախցիկի զննությամբ հայտնաբերվել է տափաստանային 50 արտույտ:

Պարզվել է, որ արտույտները որսացել էին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի վարչական տարածքում:
Նշանակվել է փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: