Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տաքսիստը գողացել էր ուղևորի ուղեբեռը. օդանավակայանի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

Տաքսիստը գողացել էր ուղևորի ուղեբեռը. օդանավակայանի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը
Իրավունք
15:38, 12 март 2022
Մարտի 11-ին ոստիկանությունում հաղորդում տված ԻԻՀ քաղաքացին հայտնել էր, որ մարտի 8-ին Թեհրան-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղից տաքսի ծառայություն մատուցող անհայտ անձի հետ «Օպել»-ով ուղևորվել է Այգեստանի փողոց, որտեղ վարորդը իր 4 ուղեբեռներից 1-ը գողացել է՝ պատճառելով 120.000 դրամի վնաս:

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: 42-ամյա տղամարդը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է գծային բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Գողոնը վերադարձվել է:

Նախապատրաստվում են նյութեր: