Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գևորգյանը չէր ներկայացել իր դատական նիստին՝ պատճառաբանելով, որ մասնակցում է ԵԽԽՎ նիստին․ դատարանն ընդմիջել է նիստը մինչև ժամը 16․00-ն

Արմեն Գևորգյանը չէր ներկայացել իր դատական նիստին՝ պատճառաբանելով, որ մասնակցում է ԵԽԽՎ նիստին․ դատարանն ընդմիջել է նիստը մինչև ժամը 16․00-ն
Իրավունք
14:38, 15 март 2022
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվեց 3 մլն ԱՄՆ դոլար կաշառքի մեղադրանքով Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Սակայն Արմեն Գևորգյանը նիստին չէր ներկայացել։

Նրա պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանին ներկայացրեց Գևորգյանի դիմումը՝ ուղղված դատարանին, որով վերջինս տեղեկացնում է, որ մարտի 14-ին և 15-ին ԵԽԽՎ արտահերթ լիագումար նիստեր են լինելու, որում իր մասնակցությունը պարտադիր է։ Վերջինս տեղեկացրել է, որ մարտի 15-ի դատական նիստին չի կարող ներկայանալ՝ ԵԽԽՎ նիստերին մասնակցելու պատճառով և խնդրում է հետաձգել դատական նիստը։ 

Դատարանը նիստը հետաձգեց մինչև ժամը 16․00-ն, և Լուսինե Սահակյանին ասաց, որ հորդորի իր պաշտպանյալին այդ ժամին ներկայանալ դատարան։ Նշենք, որ ԵԽԽՎ նիստերն ընթանում են առցանց եղանակով։

Արձագանքելով՝ Լուսինե Սահակյանն ասաց, որ ԵԽԽՎ նիստը տևելու է  մինչև ժամը 16․00-ն և մինչև Արմեն Գևորգյանը հասնի դատարան կլինի 16․30։ Դատարանը կրկին նշեց, որ հայտարարվում է ընդմիջում մինչև ժամը 16․00-ն, սակայն պաշտպանը նշեց, որ Գևորգյանը չի հասցնի այդ ժամին ներկայանալ։