Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3651 խախտում

Ճանապարհային անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 10-17-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3651 խախտում:


Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 34 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 19, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 5 անձ։ 16 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 20-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 1-ը՝ առանց համարանիշերի, 57-ը՝ չսահմանված տեղում փակցված համարանիշերով։ Բացի դրանից՝ 29 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։


Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։