Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Տերտերյանին առնչվող իրավական գործընթաց է գնում՝ կապված է նրա տնտեսական գործունեության հետ ․ Աննա Նաղդալյան

Հայկ Տերտերյանին առնչվող իրավական գործընթաց է գնում՝ կապված է նրա տնտեսական գործունեության հետ ․ Աննա Նաղդալյան
Իրավունք
12:35, 09 апрель 2021
Ղազախստանում ՀՀ պատվա­վոր հյուպատոս Հայկ Տերտերյանը կալանա­վորված է: Այս մասին տեղեկատվություն էր տարածել «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով Ղազախստանի zakon.kz էլեկտրո­նային թերթին։

Civic.am-ը կապ հաստատեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ՝ ճշտելու տեղեկությունը։ Ի պատասխան մեր հարցադրման՝ ԱԳՆ մամուլի խոսնակը փաստեց, որ Ղազախստանում ՀՀ պատվա­վոր հյուպատոս Հայկ Տերտերյանին առնչվող իրավական գործընթաց է գնում, որը կապված է նրա տնտեսական գործունեության հետ։ Առավել մանրամասն տեղեկատվություն՝ Աննա Նաղդալյանը խոստացավ ավելի ուշ հայտնել՝ նշելով, որ այս պահին կապի մեջ է հյուպատոսի հետ։ 

Հիշեցնենք, որ «Հրապարակը» թերթը գրել էր, որ Ղազախստանում ՀՀ պատվա­վոր հյուպատոս Հայկ Տերտերյանի նկատմամբ դատա­րանը տնային կալանք է կիրառել: Նրան մեղադրում են Ղազախստանի բնապահպանական օրենսդրությունը խախտելու մեջ: Այս մասին հայտնում է Ղազախստանի zakon.kz էլեկտրո­նային թերթը: Հայ գործարարին սպառնում է 7-10 տարվա ազա­տազրկում: Ըստ պարբերականի, արդեն երկար տարիներ Բեստամակ գյուղի բնակիչները պա­հանջում են փակել Տերտերյանների խոզաբուծարանը, որը գտնվում է նրանց գյուղի տարածքում, քանի որ ահավոր գարշահոտություն է տա­րածվում: Գյուղի բնակիչները բողո­քել են, որ Տերտերյանին պատկանող ձեռնարկությունը թունավորում է գետերը, հողը՝ օրական հարյուրա­վոր խոզի գլուխներ բնության գիրկը նետելով: