Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկվել Էդգար Ղազարյանը

ՀՀ Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկվել Էդգար Ղազարյանը
Իրավունք
15:08, 14 сентябрь 2022
ՀՀ Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկվել Լեհաստանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը:

Ոստիկանությունից «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ Ղազարյանը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182-րդ հոդվածի հիմքով (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ Ղազարյանը առավոտվանից խորհրդարանի դիմաց հավաքված որոշ քաղաքացիների հետ միասին պահանջում էր հանդիպում պատգամավորների հետ: