Քաղաքացիակենտրոն
լրատվություն

️Կնոջ և նրա ծնողների նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառողը կալանավորվել է․ դատախազություն

️Կնոջ և նրա ծնողների նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառողը կալանավորվել է․ դատախազություն
Իրավունք
15:15, 21 октябрь 2022
️Հաշվի առնելով նշված անձի կողմից տևական ժամանակ ցուցաբերվող հակաիրավական գործողությունների բնույթը և դրանք կանխելու անհրաժեշտությունը՝ հսկող դատախազի կողմից պահանջվել են քրեական վարույթի նյութերը և դատախազի սեփական նախաձեռնությամբ 2022 թվականի հոկտեմբերի 19-ին Ա.Գ.-ի նկատմամբ 12 դրվագով նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, այն ուղարկվել է վարույթն իրականացնող մարմին՝ մեղադրանք ներկայացնելու համար:

️Նույն օրը մեղադրյալ Ա.Գ.-ն ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կալանք կիրառելու վերաբերյալ. դատարանը բավարարել է միջնորդությունը: