Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակակոռուպցիոն դատարանը քննում է Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը. 24 ժամում պետք է որոշում կայացվի. փաստաբան

Հակակոռուպցիոն դատարանը քննում է Գրիգորի Խաչատուրովի կալանքի հարցը. 24 ժամում պետք է որոշում կայացվի. փաստաբան
Իրավունք
12:41, 21 февраль 2023
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննվում է 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի կալանավորման հարցը։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնեց դատարանում նրա շահերը պաշտպանող Հակոբ Ենոքյանը։
Վերջինս նշեց, որ Խաչատուրովը որպես մեղադրյալ ձերբակալվել է երեկ՝ ժամը 20։10-ի սահմաններում։

«Տեղեկացնեմ, որ 24 ժամում պետք է որոշում կայացվի»,- ասաց նա և հայտնեց, որ այս գործը ըստ էության նույն Սեյրան Օհանյանի գործն է։
«Ուղղակի մի քանի գործ է հարուցված՝ միացրել են իրար։ Մեղադրանքը, այո, փողերի լվացմանն է առնչվում, բայց կոնկրետ Ազգային ժողովում հնչած միջնորդությամբ նշված դեպքի հանգամանքների հետ որևէ առնչություն չունի։ Այնտեղ պաշտոնեական դիրքը օգտագործելով ինչ-որ գույքեր օտարելու մասին էր խոսքը, այստեղ այդ գույքերից մեկը ձեռք բերելը որակվել է որպես փողերի լվացում»,- ասաց նա՝ խոսելով հարուցված քրեական հետապնդման մասին։