Ճապոնիան, Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված հակառուսական պատժամիջոցների շրջանակներում, նոր արգելք է սահմանում Ռուսաստան հավելյալ 164 կատեգորիայի ապրանքների արտահանման վրա։ Ճապոնիան մասնավորապես արգելել է արտահանումը Ռուսաստան այդ թվում նաև նավթի արդյունահանման համար սարքավորումներ, լողացող նավանորոգարաններ և զբոսանավեր, ընդհանուր առմամբ արտահանման 164 կետ: Այս մասին հայտնում է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունն իր կայքում, որտեղ հրապարակված է արտահանման արգելքների ամբողջական ցանկը։
Բացի դրանից, կարգելվի Ռուսաստան արտահանել նաև ավտոմեքենաների շարժիչների յուղեր, լիթիում-իոնային և նիկել-մետաղահիդրիդային մարտկոցներ, նիտրոցելյուլոզա, լողացող կռունկներ և հրշեջ նավակներ: Այս բոլոր արգելքներն ուժի մեջ կմտնեն ապրիլի 17-ից:
Մինչ այս հայտնի էր դարձել, որ ռուսական նավթային ընկերությունները լուրջ դժվարությունների են բախվել նավթավերամշակման գործարանների վերանորոգման հարցում՝ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով։