Ղրղզստանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին՝ Մոսկվայում Ղրղզստանի դեսպանատան խորհրդականի հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Մոսկվայում ուժայինները ներխուժել են դիվանագետի բնակարան, կոտրել են դուռը և սկսել պահանջել, որ նա տրամադրի միգրացիայի հաշվառման բլանկի պոկված մասը։
Ղրղզական կողմը պահանջում է անցկացնել մանրակրկիտ հետաքննություն և մեղավորներին պատասխանատվության ենթարկել։