Ստրասբուրգում այսօր մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը՝ առանց Ադրբեջանի պատվիրակության ներկայության
Ստրասբուրգում այսօր բացվում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը՝ առանց ադրբեջանական պատվիրակության ներկայության: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին՝ նախորդ նստաշրջանում, Ադրբեջանը զրկվել է ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից մարդու իրավունքների և ազատությունների կոպիտ խախտումների պատճառով։

Օրակարգում են Եվրոպայի խորհրդում Կոսովոյի անդամակցության, Ալեքսեյ Նավալնիի սպանության և Վլադիմիր Պուտինի տոտալիտար ռեժիմին դիմակայելու վերաբերյալ դեբատները, ինչպես նաև Վլադիմիր Կարա-Մուրզայի ձերբակալությունը և ցուցարարների հետապնդումները Ռուսաստանում։

Վեհաժողովը պետք է քննարկի նաև Ուկրաինայի վերականգնմանն աջակցելու հարցը՝ ներառյալ դրա համար սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը։ Քննարկումներ կլինեն նաև Գազայի հատվածում տիրող իրավիճակի և Իսրայելի վրա Իրանի հարձակման վերաբերյալ։