Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը կշարունակի մնալ կալանավորված։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշման դեմ բողոքը։
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Քրեական վերաքննիչ դատարանը մերժել է Էրիկ Ալեքսանյանի կալանավորման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը»: