Երբ Զուրաբիշվիլին այլևս նախագահ չի համարվի

Սալոմե Զուրաբիշվիլին կդադարի լինել Վրաստանի նախագահ նորընտիր նախագահի երդմնակալության պահից՝ դեկտեմբերի 29-ին: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Նրա խոսքերը մեջբերում է Sputnik Վրաստանը։


Վրաստանի խորհրդարանի շենքում այժմ ընթանում են Վրաստանի 6-րդ նախագահի ընտրությունները: Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 14:00-ն, որից հետո ԿԸՀ-ն կհաշվի քվեները և կհայտարարի հաղթողին: Վրաստանի նախագահի միակ թեկնածուն Միխայիլ Կավելաշվիլին է, որի թեկնածությունը ներկայացրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։