Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լիլիթ Մակունցը և Արամ Ա կաթողիկոսը քննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող հարցեր

Լիլիթ Մակունցը և Արամ Ա կաթողիկոսը քննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին առնչվող հարցեր
Պաշտոնական
11:32, 12 ноябрь 2023


ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և դեպանության դիվանագետները նոյեմբերի 10-ին հյուրընկալել են Մեծի տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Դեսպան Մակունցի և Նորին Ս. Օծության առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, մտքեր փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: