Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի Ծաղկաշատ համայնքի ղեկավար և ավագանու անդամներ են ընտրել․ artsakhpress.am

Արցախի Ծաղկաշատ համայնքի ղեկավար և ավագանու անդամներ են ընտրել․ artsakhpress.am
Պաշտոնական
12:14, 11 октябрь 2021
Ընդհանրացվել են նախօրեին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի 2/2 ընտրական տեղամասում անցկացված համայնքապետի և ավագանու անդամների ընտրությունների արդյունքները։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Օքսաննա Մեհրաբյանն ասաց, որ, նախնական տվյալներով, համայնքի ղեկավար է ընտրվել Սուրեն Ժորայի Սարգսյանը:

«Ընտրություններին 102 ընտրողներից մասնակցել է 68 ընտրող կամ ընտրողների 66.7 %-ը: 46 ընտրող քվեարկել է Սուրեն Սարգսյանի օգտին, 19 ընտրող՝ Նարեկ Սողոմոնյանի: Կար 3 անվավեր քվեաթերթիկ: Ավագանու անդամներից Արմենակ Նիկոլայի Մեհրաբյանի օգտին քվեարկել է 16 ընտրող, Արմեն Շմավոնի Շահրամանյանի օգտին՝ 17, Էրիկ Յուրիի Աղամյանի օգտին՝ 12, Դավիթ Ռուբենի Հարությունյանի օգտին՝ 5, Դավիթ Անատոլիի Հարությունյանի օգտին՝ 12»,- նշեց Օ. Մեհրաբյանը:

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ ընտրություններն անց են կացվել օրենքին համապատասխան կարգով: