Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ-ը Վճռաբեկ դատարանի դատավոր չընտրեց․ «Իմ քայլը» չմասնակցեց քվեարկությանը

ԱԺ-ը Վճռաբեկ դատարանի դատավոր չընտրեց․ «Իմ քայլը» չմասնակցեց քվեարկությանը
Հայաստան
16:42, 04 март 2021
ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Վահագն Հովակիմյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության արդյունքները: Քվեարկությանը մասնակցել են 132 պատգամավորներից 36-ը: Ըստ արդյունքների՝ 8 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Արմեն Հայկյանցի օգտին քվեարկել է 13 պատգամավոր, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 15: Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի դատավորներ չեն ընտրվել, քանի որ ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րորդ մասի կողմ ձայն:

Հիշեցնենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը չի մասնակցել Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրությանը: Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ «Իմ քայլը» խորին ակնածանք ունի ներկայացված թեկնածուներից պարոն Հայկլյանցի եւ պարոն Մկրտչյանի նկատմամբ։ 

«Հաշվի առնելով պարոն Վարդազարյանի գործունեության վերաբերյալ  մեր գնահատականը, ինչպես նաեւ այն, որ պարոն Վարդազարյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորեց առաջնային մանդատով օժտված լեգիտիմ Ազգային ժողովի նկատմամբ՝  «Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին», - ասել էր նա։