Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրաչյա Թաշչյանն ազատվել է աշխատանքից

Հրաչյա Թաշչյանն ազատվել է աշխատանքից
Պաշտոնական
13:17, 01 декабрь 2021
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հրաչյա Թաշչյանն ազատվել է աշխատանքից:

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Հրաչյա Թաշչյանին ազատել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի (06-2-Ղ1-1) պաշտոնից»,-ասվում է վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ «Անի» ուսումնասիրությունների կենտրոնի տվյալներով՝ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև օպերատիվ կապ ապահովող պետական ապարատի երկրորդ պաշտոնյան է եղել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանից հետո: