Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանի որոշմամբ Արմեն Խաչատրյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնի

Փաշինյանի որոշմամբ Արմեն Խաչատրյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնի
---
14:22, 25 сентябрь 2021
ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանն ազատվել  է զբաղեցրած պաշտոնից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արմեն Խաչատրյանին ազատել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: