Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորելու անհրաժեշտություն չկա․ Արցախի ԱԽ գրասենյակ

Ինքնապաշտպանական ջոկատներ ձևավորելու անհրաժեշտություն չկա․ Արցախի ԱԽ գրասենյակ
Պաշտոնական
18:24, 11 март 2022
Արցախի ԱԽ գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է.

«Համացանցում լրատվական ուղղվածության որոշ կայքեր և սոցիալական ցանցի էջեր շրջանառում են տեղեկություններ, որոնց համաձայն՝ հանրապետության այս կամ այն համայնքներում ստեղծվում են «ինքնապաշտպանական կազմավորումներ»։

Հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ համատեղ իրականացնում է իր վրա դրված խնդիրներն ամբողջ ծավալով։ Լրացուցիչ կառույցների ձևավորման վերաբերյալ լուրերը կեղծ են այնքանով, որքանով որ գործնականում նման ջոկատներ ձևավորելու անհրաժեշտություն չկա։

Հանրությանը հորդորում ենք տուրք չտալ կեղծ լուրերին և հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը»։