Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել է ԼՂ-ի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը

Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում հաստատվել է ԼՂ-ի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը
Պաշտոնական
21:10, 01 апрель 2022
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կայունության պահպանման շուրջ: Այս մասին, ըստ ria.ru-ի, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Շարունակվել է մտքերի փոխանակումը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում կայունության պահպանման շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Պուտինի և Փաշինյանի զրույցի ընթացքում հաստատվել է ԼՂ-ի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների խստիվ պահպանման անհրաժեշտությունը։