Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն ունի մոտ 18 300 զոհ. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ

ՌԴ-ն ունի մոտ 18 300 զոհ. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ
Պաշտոնական
15:53, 04 апрель 2022
Փետրվարի 24-ից ապրիլի 4-ն Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի անձնակազմի ընդհանուր կորուստները կազմել են մոտ 18 300 մարդ, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից։

Նշվում է, որ ուկրաինական զինուժը շարքից հանել է հակառակորդի 147 ինքնաթիռ, 134 ուղղաթիռ, 647 տանկ, 1844 մարտական զրահապատ մեքենա, 330 հրետանային համակարգ, 54 ՀՕՊ միջոց, համազարկային կրակի 107 ռեակտիվ համակարգ, 76 ցիստերն՝ վառելիքաքսուքային նյութերով, 92 անօդաչու, 7 նավ/մոտորանավակ, 1273 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 25 միավոր հատուկ տեխնիկա, օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգի 4 արձակման կայան: