Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքմենստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին «Սուրմալու»-ում պայթյունի կապակցությամբ

Թուրքմենստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Փաշինյանին «Սուրմալու»-ում պայթյունի կապակցությամբ
Պաշտոնական
11:27, 18 август 2022
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հեռագրում ասված է.

«Հայտնում եմ իմ խորին ցավակցությունները Երևան քաղաքի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկային զոհերի և տուժածների կապակցությամբ:

Այս դժվար պահին Թուրքմենստանի ժողովրդի և կառավարության անունից, ինչպես նաև անձամբ իմ անունից խնդրում եմ փոխանցեք կարեկցանքի և զորակցության խոսքերը զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման անկեղծ մաղթանքները բոլոր տուժածներին»: