Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահին է ներկայացրել ադրբեջանցիների կողմից Հայաստանի հետ Արցախի կապի միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքներն ու ռիսկերը

ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահին է ներկայացրել ադրբեջանցիների կողմից Հայաստանի հետ Արցախի կապի միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքներն ու ռիսկերը
Պաշտոնական
18:19, 13 декабрь 2022
Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն առանձնազրույց է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասի հետ։ Պաշտպանը զրուցակցին ներկայացրել է, թե ինչ գործունեություն  է ծավալում Պաշտպանի գրասենյակը որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատություն։

Պաշտպանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպան Վիլեգասին Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի Գլոբալ ֆորումին մասնակցության, արտահայտած կարևոր ուղերձների և ընդհանրապես ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում կատարած կարևոր աշխատանքի համար։ 

Քրիստիննե Գրիգորյանն առիթն օգտագործել է Մարդու իրավունքների խորհրդի նախագահին ներկայացնելու ադրբեջանցիների կողմից Հայաստանի հետ Արցախի կապի միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքներն ու ռիսկերը և կարևորել, որ միջազգային կազմակերպությունները չանտեսեն ցեղասպանական քաղաքականության նման ազդակները։

Կողմերը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի տարբեր մեխանիզմների շրջանակներում նման հարցերի զգայունացման հնարավորությունների մասին։