Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով այժմ Գյումրիում է, որտեղ անց է կացրել խորհրդակցություն։

«Խնդիրը պետք է այսպես ձեւակերպենք՝  Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է  կառուցենք նորովի: Պետք է արձանագրենք, որ Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել է ու շարունակվում է», նշել է Փաշինյանը իր խոսքում։

Շիրակի մարզպետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել են իրականացվող ծրագրերն ու առաջիկա անելիքները։