Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Պաշտոնական
17:20, 20 апрель 2023
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի  գործունեության  ընթացիկ  հարցերի  քննարկման նպատակով:
 
Վարչապետի աշխատակազմի ղեկավարին  ներկայացվել են  մարմնի  կողմից բնապահպանության և ընդերքի ոլորտում իրականացվող աշխատանքները և առկա խնդիրները: Ծավալվել է քննարկում բարձրացված հարցերի շուրջ:
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը հստակեցնելու համար: