Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի ԶՈւ 2 զինծառայողի ապօրինի առևանգումը Ադրբեջանի կողմից սեփական պարտավորություններից շեղվելու փորձ է․ կոչ ենք անում ազատ արձակել նրանց և կատարել ստանձնած պարտավորությունները․ ԱԳՆ

Հայաստանի ԶՈւ 2 զինծառայողի ապօրինի առևանգումը Ադրբեջանի կողմից սեփական պարտավորություններից շեղվելու փորձ է․ կոչ ենք անում ազատ արձակել նրանց և կատարել ստանձնած պարտավորությունները․ ԱԳՆ
Պաշտոնական
19:11, 27 май 2023
Ադրբեջանի կողմից երկու հայ զինծառայողների անօրինական առևանգումը փորձ է շեղվել սեփական պարտավորությունների կատարումից: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել նրանց, ինչպես նաև կատարել բոլոր հայ ռազմագերիներին վերադարձնելու հանձնառությունը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ինչպես նաև միջազգային գործընկերների և կառույցների կոչերին համապատասխան: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։