Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը. նախատեսվում են հանդիպումներ ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ

Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը. նախատեսվում են հանդիպումներ ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ
Պաշտոնական
18:48, 19 июнь 2023
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 19-ին «Լը Բուրժե»-ում մասնակցել է «Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի» բացման արարողությանը: 

Նախատեսվում են այցելություններ ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ցուցադրական տաղավարներ և հանդիպումներ ընկերությունների ղեկավարների հետ: