Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ԼՂ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ԼՂ ՊՆ
Պաշտոնական
17:30, 19 август 2023
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները օգոստոսի 19-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈՒ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այս մասին տեղեկացնում է ԼՂ ՊՆ-ն։
 
«Ակնհայտ է, որ վերջին շրջանում շարունակաբար կեղծ լուրեր տարածելով և գյուղատնտեսական աշխատանքները ներկայացնելով որպես շփման գծի ինժեներական կահավորում, Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է հիմնավորել հացահատիկի բերքահավաքը խափանելու նպատակով իր ստորաբաժանումների կողմից պարբերաբար բացվող կրակը»,- ասված է ԼՂ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։