Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որոշակի փուլից հետո ռուս զինվորակաների մի մասը, որոնք արդեն մարզում են, կտեղակայվեն սահմանի երկայնքով․ Գնել Սանոսյան. ուղիղ

Որոշակի փուլից հետո ռուս զինվորակաների մի մասը, որոնք արդեն մարզում են, կտեղակայվեն սահմանի երկայնքով․ Գնել Սանոսյան. ուղիղ
Քաղաքականություն
13:00, 07 июль 2021
«Այս պահին վիճակը  շարունակում է նույնը մնալ, կայուն է, նոր միջադեպեր չկան»,- այսօր մամուլի ասուլիս ժամանակ խոսելով երեկ Վերին Շորժայում տեղի ունեցած միջադեպի և սահմանային իրավիճակի մասին, ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ 

Նա նշեց, որ համատեղ գործընթաց է գնում, որի արդյունքում ռուսական կողմի գործընկերների, զինվորակաների մի մասն արդեն մարզում են, և որոշակի փուլից հետո նրանք կտեղակայվեն սահմանի երկայնքով և՛ հայ, և՛ ադրբեջանական զինված ուժերը դուրս կբերվեն այդ հատվածներից, որից հետո մնացած բանակցային պրոցեսը կգնա և որոշակի հատվածներում ճշգրտումներ կարվեն։ 

Այնուհետև մարզպետը նշեց, թե ինչու ենք իրենք մամուլի ասուլիսն անցկացնում Շողակաթ համայնքում։

«Շատ է խոսվում, որ այս իշխանությունն ամենաշատը ասֆալտ է անում և անընդհատ ասֆալից է խոսում։ Ուզում ենք ասել, որ  բոլոր ենթակառուցվածքներին, բոլոր ոլորտներին  իրականում ուշադրություն ենք դարձնում և այս գեղեցիկ այգին, որտեղ գտնվում ենք և որը կրում է Շառլ Ազնավուրի անունը կառուցված է սուբվենցիոն ծրագրով՝ կառավարության և համայնքի միջոցների հաշվին։ Եվ այսօր ասուլիսից հետո տեղի կունենա բացման պաշտոնական արարողությունը»,- ասաց Գնել Սանոսյանը։

Վերջինիս խոսքով, քանի որ խոշորացված համայնքում են, որն իր մեջ կրում է 6համայնք, այս տարիներին բավականին մեծ աշխատանք է իրականացվել այստեղ 2018-2021 թվականներին, նաև այս տարվա ծրագրերը՝ միասին վերցրած, 44 ծրագիր է իրականացվել Շողակաթի  բոլոր բնակավայրերում։

«Համեմատության մեջ, եթե բնակավայրերն առանձնացնենք, դրանք բավականին փոքր են և իրենց բյուջեներն այդ հնարավորությունը չէր տա, բայց խոշորացման արդյունքում և պետության աջակցությամբ կարողացել ենք ծրագրեր իրականացնել, որոնք շարունակակական են։ Նաև ուզում եմ առանձնացնել, որ մարզում առաջին անգամ տեղադրվել են հակակարկտային կայաններ։ Արդեն 6 հակակարկտային կայաններ են  տեղադրվել Շողակաթ խոշորացված համայնքի տարբեր բնակավայրերում»,-ասաց Գնել Սանոսյանը։