Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ ո՞ր նախագահը կարող էր իր պետության քաղաքացի չհանդիսացող անձին նշանակել պաշտպանության նախարար. Վահագն Ալեքսանյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Այսօր՝ օգոստոսի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է 8-րդ գումարման 1-ին նստաշրջանի աշխատանքները: Այժմ քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու  է առաջադրվել Անդրանիկ Քոչարյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նշեց, որ պարզված է արդեն, թե ովքեր են նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը մտել կառավարության և ԱԺ շենք. «Նրանք նախկին երկու նախագահների աջակից ինչ-որ ուսխորհրդարանականներ են, տարբեր քասթինգ ընկերություններից վերցված երիտասարդներ, դերասաններ, որոնք քաղաքական ուժերի կողմից կանչվում էին և գումար էին վերցնում»:


Անդրադառնալով այն հանգամանքին, ո
ր Միքայել Հարությունյանը չի հանդիսացել ՀՀ քաղաքացի՝  Վահագն Ալեքսանյանը հարցրեց. «Ըստ ձեզ՝ այդ ո՞ր նախագահը կարող էր իր պետության քաղաքացի չհանդիսացող անձին նշանակել պաշտպանության նախարար»: 
Պատգամավորը Անդրանիկ Քոչարյանին խնդրեց նաև ներկայացնել իր ունեցվածքը, որպեսզի մեր քաղաքացիները համեմատեն տարբեր պաշտոնատար անձանց ունեցվածքի հետ, որոնց իրենք ճանաչել են, տեսնում են: