Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը տառապում է հաղթողի բարդույթով, պետք է պատրաստ լինենք սադրանքի․ Գուրգեն Սիմոնյան

Ադրբեջանը տառապում է հաղթողի բարդույթով, պետք է պատրաստ լինենք սադրանքի․ Գուրգեն Սիմոնյան
Քաղաքականություն
21:38, 28 декабрь 2023
«Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը պարզապես զրույց էր, դա բանակցություններ անվանելը չափազանցված է»․ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ռուսաստանում տեղի ունեցած հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում՝ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում Փաշինյանն ու Ալիևը ոչ պաշտոնական, երկկողմ հանդիպում են ունեցել։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ 

 Գուրգեն Սիմոնյանը նշեց, որ ամբիցիաներ ունեցող երեք պետությունների կիզակետում Հայաստանը ցանկանում է լինել անկախ և ինքնիշխան, ինչը բավականին բարդ է․ «Ադրբեջանը տառապում է հաղթողի բարդույթով, պետք է պատրաստ լինենք սադրանքի»։

 Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը պետք է կարճաժամկետ ռիսկային քայլերի դիմի և դուրս գա ՀԱՊԿ-ից․ «Պետք է հնարավորություններ ստեղծենք համապարփակ համագործակցություն ձևավորել Հյուսիսատլանտյան դաշինքի և Եվրամիության հետ»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Դավիթ Լևոնյան