Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ
Քաղաքականություն
10:17, 11 январь 2024
Կառավարության որոշմամբ Արմավիրի մարզպետ կնշանակվի Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը։ Հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում և չզեկուցվող է։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Դավիթ Խուդաթյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»,- ասվում է կառավարության որոշման մեջ։

Նշենք, որ հունվարի 5-ին մարզ կատարած այցից հետո, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմավիրի մարզպետ Էդուարդ Հովհաննիսյանն ազատվել էր պաշտոնից։