Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանը հարցաքննվում է Քննչական կոմիտեում. նրա աշխատասենյակը խուզարկվել է

Վահան Քերոբյանը հարցաքննվում է Քննչական կոմիտեում. նրա աշխատասենյակը խուզարկվել է
Քաղաքականություն
15:12, 15 февраль 2024
Civic.am-ին հասած տեղեկություններով՝ Էկոմոնիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեում՝ հայտնի քրեական վարույթների շրջանակում։ Մենք նաև տեղեկություն ունենք, որ այսօր խուզակություն է իրականացվել Էկոնոմիկայի նախարարության նրա նախկին աշխատասենյակում։

Այս առթիվ Civic.am-ի հարցին ՔԿ-ից հրաժարվեցին պատասխանել՝ ասելով, որ այս պահին քննչական գործողությունների, դրանց մասնակցող անձանց մասին տեղեկատվություն չի հրապարակվում։

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունում բացահայտված չարաշահումների երկու գործերով 7 անձ էր ձերբակալվել, որից 4-ը՝ Էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։

Քննչական կոմիտեն նշել էր, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, մի խումբ անձանց դրդմամբ և օժանդակությամբ, չարաշահել են իրենց ծառայողական լիազորությունները»։