Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատճառը, որ Էդմոն Մարուքյանը դուրս է եկել աշխատանքից, այն է, որ դժգոհ եմ եղել իր աշխատանքից. Փաշինյան

Էդմոն Մարուքյանի հրաժարականի պատճառը իմ դժգոհությունն է իր աշխատանքից։ Առիթը կարող է լինել ցանկացած առիթ՝ 2022 թվականի Պրահայի հայտարարությունը կամ այլ, բայց պատճառը՝ իմ դժգոհ լինելն է։ 

Այս մասին այսօրվա իր ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ երկար ժամանակ Էդմոն Մարուքյանին որևէ հանձնարարական չի տվել, նրա հետ աշխատել է միջնորդավորված։

«Իր հետ ուղիղ չեմ աշխատել, աշխատել եմ միջնորդավորված, և ինքը հրաժարական է տվել իրական դրա պատճառով։ Տեսել է, որ ես իր հետ չեմ աշխատում, որովհետև դժգոհ եմ իր աշխատանքից և դրա համար եղել է կոնկրետ պատճառ։ Ես պատճառների մասին ասել եմ իրեն ու հաջողություն եմ մաղթում՝ նաև շնորհակալություն հայտնում կատարած աշխատանքի համար», - ասաց Փաշինյանը։