Քաղաքացիակենտրոն
լրատվություն

109 տարի է անցել մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործությունից․ ԱԺ պատգամավոր

109 տարի է անցել մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործությունից․ ԱԺ պատգամավոր
Քաղաքականություն
17:05, 24 апрель 2024
109 տարի է անցել մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործությունից, որը առ այսօր իր ամուր հոգեգիտակցական ազդեցությունն ունի հայ ժողովրդի քաղաքական, սոցիալական, մշակութային կյանքի վրա։

Ցեղասպանության արհավիրքը տեսավ և ապրեց պետականազուրկ մի ժողովուրդ, որը դարերի մաքառումով պահպանում էր ազգային դիմագիծը, նիստուկացը, ինքնությունը, հոգևոր-մշակութային արժեքները։

Ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության, պետականության գոյությունը երազանքն էր այն բազմաթիվ ականատես-վերապրողների, որոնք հաղթահարելով այդ անմարդկային մաքառումները, տառապանքն ու արհավիրքները, երազում էին պետականության, ազատ ապրելու իրավունքի մասին։

Պահպանել ու շենացնել Հայաստանի Հանրապետությունը` պայքարել հանուն ինքնության ու բարեկեցիկ կյանքի, ամուր պահել մեր պետության` Հայաստանի Հանրապետության թիկունքը։

Խունկ ու խոնարհում անմեղ զոհերի հիշատակին: