Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Համազգային շարժմամբ արցախցին դրսևորեց ազատ և անկախ ապրելու իր կամքը. Սամվել Բաբայան

Համազգային շարժմամբ արցախցին դրսևորեց ազատ և անկախ ապրելու իր կամքը. Սամվել Բաբայան
Հայաստան
21:41, 20 февраль 2022
Սամվել Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

Սիրելի՜ հայրենակիցներ,
Այսօր համայն հայության զավակ Արցախի Հանրապետության Վերածննդի օրն է։
Առավել, քան երբևէ արդիական է 1988թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում դրսևորված համազգային համախմբման էությունն ու փիլիսոփայությունը։ 

Համազգային շարժմամբ արցախցին դրսևորեց ազատ և անկախ ապրելու իր կամքը, անկախ պետականության գաղափարը գործնականում իրացրեց միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի համապատասխանությամբ։

Ազատ և անկախ Արցախն այլընտրանք չունի։ 
Այլընտրանք չունի նաև այս աննահանջ դիրքորոշման շուրջ համահայկական փոխըմբռնումն ու միասնականությունը։ 

Փա՜ռք ու պատիվ հերոսական հայ ժողովրդին։ 
Պատի'վ և խոնարհում մեր ինքնորոշման իրավունքի վերահաստատման ճանապարհին անմահացած հայոց զավակներին։