Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում գործող 5-րդ շարասյան վրա դրված է «ԿՈԼՑՈ» օպերացիան իրականացնելու խնդիր. Չախոյան

Հայաստանում գործող 5-րդ շարասյան վրա դրված է «ԿՈԼՑՈ» օպերացիան իրականացնելու խնդիր. Չախոյան
Քաղաքականություն
13:55, 25 апрель 2024
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրում է․

Հայաստանում գործող 5-րդ շարասյան վրա դրված է «ԿՈԼՑՈ» օպերացիան իրականացնելու խնդիր։ Փոքրիկ՝ մի քանի հոգանոց խմբերով փորձ է արվում փակել Հայաստանի միջպետական ճանապարհները, կտրել Հայաստանն արտաքին աշխարհից։

Սակայն ճանապարհները մի քանի րոպե անց բացվում են ոստիկանության աշխատակիցների կողմից։

Տեղեկատվական հոսքերով նաև փորձ է արվում հրամցնել, թե բազմաթիվ, այդ թվում նաև միջպետական ճանապարհներ են փակ, ինչն իրականությանը չի համապատասխանում։

Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմը մեկ նպատակ է հետապնդում՝ իզոլացնել Հայաստանը, կոտրել դիմադրողականությունը ու երկիրը վերածել ծայրագավառի։