Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է ուժ գտնենք՝ ոտքի կանգնելու. Նաև նման միջոցառումներով իմաստավորում ենք մեր անկախությունը. Կոնջորյան

Պետք է ուժ գտնենք՝ ոտքի կանգնելու. Նաև նման միջոցառումներով իմաստավորում ենք մեր անկախությունը. Կոնջորյան
Քաղաքականություն
13:43, 13 сентябрь 2021
Մենք որպես պետություն պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ վերածնվելու, ոտքի կանգնելու, շարունակելու մեր պետականության ընթացքը։ Ես գտնում եմ, որ նաև նման միջոցառումներով իմաստավորում ենք մեր անկախությունը՝ մեր խոնարհումը հայտնում ընկած հերոսներին։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ի տոնակատարությանը։

Դիտարկմանը, որ հենց նահատակված հերոսների ծնողներն են պահանջում, որ նման տոնակատարություն չլինի, Հայկ Կոնջորյանն ասաց, որ իրենք մշտապես հետևում են նահատակված հերոսների հարազատների բոլոր հայտարարություններին.

«Կարծում եմ՝ այս ընթացքում առիթ չենք տվել մտածելու, որ այս իշխանությունը որևէ կերպ անտեսում է մեր զոհերի հիշատակը։ Մենք հավուր պատշաճի հարգանքի տուրք մատուցել, մատուցում և մատուցելու ենք մեր զոհերի հիշատակի առջև, ինչը մեր պարտավորությունն է։ Այլ բան է, որ որոշ շրջանակներ փորձում են այս զգայուն հարցը քաղաքական շահարկումների առարկա դարձնել»,-ասաց Հայկ Կոնջորյանը։

Հարցին, թե ինչու՞ Արցախի անկախության օրն այդպես գունագեղ տոնակատարությամբ չնշվեց, Հայկ Կոնջորյանը հորդորեց Արցախի անկախության հետ կապված հարցերն ուղղել Արցախի ղեկավարությանը։

«Ես անձամբ եղել եմ Արցախում, մասնակցել նիստին, հարգանքի տուրք մատուցել մեր ընկած զոհերի հիշատակին»,-նշեց Հայկ Կոնջորյանը։