Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիսում քոչարյանականները ընկճված են․ նրանք փորձում են մարդկանց խղճահարության վրա խաղալ և միամտացնել, թե, իբր, ընտրվելու դեպքում Առուշանյանը բանտից կազատվի

Գորիսում քոչարյանականները ընկճված են․ նրանք փորձում են մարդկանց խղճահարության վրա խաղալ և միամտացնել, թե, իբր, ընտրվելու դեպքում Առուշանյանը բանտից կազատվի
Քաղաքականություն
22:09, 06 октябрь 2021
Արդեն քանի օր է, ինչ չեն դադարում լուրերը, որ Գորիսում քոչարյանականները դռնեդուռ ընկած խնդրում են մարդկանց ընտրել կալանավորված Առուշ Առուշանյանին, բայց շեշտում, որ դա ոչ թե Առուշին քաղաքապետ ընտրելու համար է, այլ բանտից ազատելու։

Նրանց խոսքով, եթե Առուշը նորից ընտրվի, ապա կկարողանա պայմանավորվել իշխանությունների հետ և հրաժարական տալու դիմաց ազատ կարձակվի։ Իհարկե, գորիսեցիների մեծամասնությունը այս տկարամիտ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում, բայց գտնվում են նաև միամիտներ։ 

Ի դեպ, իշխանության մեր աղբյուրները կտրուկ հերքել  են  հնարավոր այս գործարքի հնարավորությունը, նրանց խոսքով՝ Առուշի վրա այնքան քրեական գործ կա, որ եթե նույնիսկ ՄԱԿ-ի նախագահ էլ ընտրվի, միևնույն է, կալանքի տակ է մնալու։ Էլ չասած այն մասին, որ հարցումների համաձայն՝ Վլադիմիր Աբունցը միանշանակ առաջատար է Գորիսում և գորիսեցիներից շատերը խուսափում են ինչ-որ կերպ ասոցացվել քրեական գործերի մեջ թաղված Առուշանյանի հետ։ 

Ջոնիկ Պետրոսյան