Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են ԼՂ-ի հարցի վերջնական կարգավորման համար

ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են ԼՂ-ի հարցի վերջնական կարգավորման համար
Քաղաքականություն
20:51, 14 октябрь 2021
Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար, ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը. հաղորդում է tvzvezda.ru-ն:

«Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին: Մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի քաղաքական կարգավորման ավարտի համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը»,-ճեպազրույցի ժամանակ ասել է Սիդորովը: