Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետության համար ներքին կայունությունը կարևորագույն ռեսուրս է, որը մի կողմից քաղաքական խաղաքարտ է, մյուս կողմից՝ հնարավորություն է տնտեսական մրջոցների գեներացման համար․ Արման Բաբաջանյան

Պետության համար ներքին կայունությունը կարևորագույն ռեսուրս է, որը մի կողմից քաղաքական խաղաքարտ է, մյուս կողմից՝ հնարավորություն է տնտեսական մրջոցների գեներացման համար․ Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
15:34, 26 октябрь 2021
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երբ ընդդիմությունը հայտարարում է պետության համար մտահոգիչ որևէ զարգացման առիթով հանրահավաք անցկացնելու մտադրության մասին, դա միանգամայն նորմալ և անգամ անհրաժեշտ քայլ է, և խոշոր հաշվով հենց դրա համար էլ պետություններում քաղաքական համակարգ ասվածը բաղկացած է լինում ոչ միայն իշխող, այլև ընդդիմադիր քաղաքական ուժերից: 

Բայց, իրավիճակը դադարում է նորմալ կամ օրինաչափ լինելուց, դադարում է պետականաշահ լինելուց, եթե հայտնի չէ, թե այդ ընդդիմությունն ինչպիսի քաղաքական դիրքորոշում ունի այն հարցերի վերաբերյալ, որոնց առիթով հրավիրում է հանրահավաք և հայտարարում այսպես ասած փողոցային շարժման, ակցիաների մասին: Որովհետև, այդ դեպքում արդեն իրավիճակը քաղաքական օրգանիզմի դիմադրունակության աստիճանից տեղափոխվում է հակառակի՝ օրգանիզմը թուլացնելու դաշտ, որովհետև քաղաքական դիրքորոշումը երբ հանում ես, այսպես ասած տակը մնում է իրավիճակի անպայունությունը, հասարակության տագնապը, խուճապը, անորոշության, հիասթափության, ապատիայի զգացումը: Իսկ այդ ամենը ամենաանցանկալին է, որ կարող է տեղի ունենալ պետության հետ, որն ունի լուծելու լրջագույն հարցեր, որը գտնվում է պարտված պատերազմից հետո ոտքի կանգնելու, քաղաքական-դիվանագիտական դիրքերը վերականգնելու, պատերազմից հետո պահպանած ռազմա-քաղաքական, ռազմական դիրքերը պահպանելու խնդիր: 

Այդ պետության համար ներքին կայունությունը կարևորագույն ռեսուրս է, որը մի կողմից քաղաքական խաղաքարտ է, մյուս կողմից՝ հնարավորություն է տնտեսական մրջոցների գեներացման համար, առանց որի շատ դժվար է սպասարկել քաղաքական և ռազմա-քաղաքական, ռազմական խնդիրներ, որոնք պահանջում են նյութական ռեսուրս: Իհարկե, տեսականում բացառված չէ բոլորովին, որ ցանկացած իշխանություն կարող է ներքին կայունությունն օգտագործել ի չարս, կամ նվազագույնը՝ անարդյունավետ: