Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական կողմը մեղմ ձևով մերժեց «3+3» ձևաչափը. Տեսանյութ․ 1in.am

Հանրային հեռուստաընկերությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցը ակնառու փորձ էր պատասխանել վերջին շաբաթներին հասարակական-քաղաքական «դիսկուրսում» տեղ գտած հարցերին, թեև պետք է արձանագրել, որ պատասխանները իրենց հերթին առաջ են բերել որոշակի նոր հարցադրումներ։ Մասնավորապես, դա վերաբերում է օրինակ սահմանագծման և սահմանազատման գործընթացին, որին Երևանն արտահայտվում է կողմ: Բայց Նիկոլ Փաշինյանը նշում է նաև, որ չի կարող տեղի ունենալ գործընթաց մի պարագայում, երբ այդ սահմանին կրակոցներ և միջադեպեր են ըստ էության ամենօրյա ռեժիմով: Ինչպե՞ս է հնարավոր գործընթացի իրագործումը։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ: